Հայտարարություն
Խիստ կարևորելով ԱԺ դերն ու նշանակությունը պետության զարգացման և հասարակական հարաբերությունների կարգավորման գործում,
ԱԺ դերի և հեղինակության, այնտեղ տեղի ունեցող երևույթների հիմնական պատասխանատու ճանաչելով սիրո և հանդուրժողականության կարգախոսներով իշխանության եկած քաղաքական ուժին:
Նպատակ ունենալով նպաստել բացարձակ վստահություն վայելող, օրինակելի քաղաքական մարմնի կայացման գործին
հայտարարում ենք՝
- Դատապարտում ենք ԱԺ-ում տիրող ատելության, փոխադարձ վիրավորանքների, անհանդուրժողականության, անքաղաքակիրթ պահվածքի երևույթները՝ մեղավոր համարելով ԱԺ ԲՈԼՈՐ պատգամավորներին:
- Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, իրենց խմբակցության անունից, ԱԺ ամբիոնից հրապարակային ներողություն խնդրել՝ առանց արդարացումների ու բացատրությունների:
պահանջում ենք՝
- ԱԺ Կանոնակարգ օրենքում ընդունել փոփոխություն, որով կարգելվի պատգամավորներին իրենց ելույթների, հարցերի ու պատասխանների ընթացքում օգտագործել անձերին, միավորումներին ուղղված որակումները և գնահատականները (անկախ հասցեկան են, թե՝ անորոշ): Խոսել միայն առաջարկի, ծրագրի, նախագծի բուն էության և դրանց ընդունելի լինել կամ չլինելը հիմնավորող փաստարկներով:
- Առանց նիստը վարողի թույլտվության տեղից խոսողներին պատժի դրույթ ավելացնել, որը պետք է կիրառվի ոչ թե նիստը վարողի ցանկությամբ, այլ օրենքի պահանջով:
- Վերը նշված կանոնները խախտողներին պարտավորեցնել ԱԺ ամբիոնից հրապարակային ներողություն խնդրել Քաղաքացիներից, զրկելով ձայնի իրավունքից որոշակի ժամկետով: