Հայտարարություն
13.06.2020թ.
Հայտարարելով մեր հավատարմությունը հեղափոխական օրակարգին,
Արձանագրելով որ՝
- Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է մերժվի,
- Օլիգարխները չպետք է քաղաքականության մեջ փայատեր լինեն,
- Կոռուպցիոներները պետք է կանգնեն դատարանի առջև,
- Հասարակության մեջ պետք է վերականգնվի դատարանների հանդեպ վստահությունը, վեթինգը պետք է իրականանա։
- Անգործունյա կադրերը՝ նախարարներից սկսած, որոնք իրենց ոլորտները տապալել են, պետք է հեռանան իրենց պաշտոններից, որոնք չարաշահել են իրենց դիրքը պետք է պատասխանատվության ենթարկվեն։
- Սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխվեն հիմնովին, ոչ թե ձևական,
- Նոր ընտրություններ պետք է լինեն, նոր օրենքներով, պատգամավորների հետկանչման մեխանիզմ պետք է ներդրվի,
- Այն բոլոր փաստաթղթերը, որոնք խնդրահարույց են մեր պետության համար պետք է հետ կանչվեն,
Ի նկատի ունենալով, որ վերը նշված ուղղություններով կատարված աշխատանքները թերի են կամ դանդաղ.
Միաժամանակ արձանագրում ենք, որ ՝
- Առերևույթ կատարած անօրինականությունների մասով դրվեց բացառապես պետական ճանապարհով պատասխանատվության կանչելը, որը, ձեռքբերում է:
- Առաջին իսկ օրվանից պայքարել ենք խայտառակ ու անօրինական ընտրությունների դեմ և աջակցել նրան ով վեր կանգնելով անձնական կամ այլ շահերից երկրում կիրականացնի օրինական ընտրություններ: Փաստում ենք, որ դա հաջողվեց, որը Մեծ ձեռքբերում է:
- Նախկին բոլոր նախագահների օրոք, երբ Հայաստանն ու Արցախը կանգնել են լուրջ մարտահրավերների առջև, բոլոր ուժերը, կուսակցությունները, անգամ չորորդ իշխանությունը, կանգնել են պետության ու պետականության կողքին:
Այսօր Հայաստանը կռվում է երկու ճակատով, այն է. հարևան պետության բացահայտ ագրեսիան և համաճարակը, ուստի երրորդ ճակատի բացումը, այն էլ ներսից, ջլատում է օրինական ընտրված իշխանության ուժերը և ժամանակին ու տեղին չէ:
Արդյո՞ք անսխալական է այսօրվա իշխանությունը. միանշանակ՝ ոչ:
Ավելին, հնարավոր է, որ որոշ պետական պաշտոնյաների գործողությունները կամ անգործությունը քրեական օրենսգրքով նախատեսված լինի:
Նախկինում դա կրել է ձևական բնույթ:
Ունե՞նք պարտավորություն յուրաքանչյուրն իր մասով օգնելու Կառավարությանը, քննադատելու կառավարությանը, վիճարկելու պետական լիազոր մարմինների ապօրինի գործողությունները: Այո, ունենք, բայց պահանջել Կառավարությանը, տալ հրաժարական՝ փորձելով ջլատել չափազանցված, որոշ դեպքերում էլ՝ ստահոդ տեղեկատվությամբ, արդարացի ու ազնիվ չէ, բացառությամբ մի դեպքի, երբ լուրջ փաստարկներ կներկայացվեն բացառապես դավաճանության դրվագով, այն էլ՝ ոչ վերացական դատողություններով, այլ՝ կոնկրետ ապացույցներով:
<<Արդարություն>> կուսակցության քաղաքական խորհուրդ