Հայտարարություն
Բանակում տեղի ունեցող դեպքերի հետ կապված
Հանուն հզոր Հայքի
Կարևորելով բանակի դերը պետության կայացման և զարգացման գործում,
Բարձր գնահատելով սպաների անձնվիրաբար նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին,
Արձանագրելով ընտանիք, դպրոց, հասարակություն, բանակ տրամաբանական և անբաժանելի կապը,
Ուսումնասիրելով տեղի ունեցած դեպքերի պատճառներն ու հանգամանքները,
Նպատակ ունենալով նպաստել հզոր և մարտունակ բանակի կայացմանը
<<Արդարություն>> կուսակցության քաղաքական խորհուրդը առաջարկում և պահանջում է՝
- Օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել հստակ պատասխանատվություն ամբողջ սպայական կազմի համար՝
- Ջոկի հրամանատար՝ ազատազրկում
- Դասակի հրամանատար՝ սպայական կոչումից զրկում
- Վաշտի հրամանատար՝ կոչումի իջեցում
- Գումարտակի հրամանատար նկատողություն, կրկնվելու դեպքում պաշտոնի իջեցում
- Գնդի հրամանատար՝ նկատողություն, կրկնվելու դեպքում հերթական կոչման տրամադրման հետաձգում
- Ստեղծել մասնագիտացված՝ հոգեբաններից, մանկավարժներից և այլ մասնագետներից կազմված հանձնաժողով, յուրաքանչյուր դեպքի պատճառները քննելու և նմանատիպ երևույթներ կանխելուն ուղղված առաջարկներ մշակելու նպատակով՝ ոչ միայն բանակի հետ կապված,
- Ապահովել յուրաքանչյուր դեպքի արդար և թափանցիկ հետաքննություն,
- Մշակել և իրականացնել քայլեր, առնվազն նախնական փուլում, սահմանների պաշտպանությունը միայն պրոֆեսիոնալ պայմանագրային զինվորականների միջոցով կազմակերպելու ուղղությամբ,
- Զորամասերում ավելացնել հոգեբանի հաստիք,
- Հատուկ մեդիա արշավների և ծրագրերի միջոցով կազմակերպել հասարակությունում, մասնավորապես բանակում տիրող բարքերի քննարկում, պատճառների բացահայտում, գաղափարների բարձրաձայնում
15.02.2020թ.