Հայտարարություն
Դատական համակարգի ճգնաժամի հետ կապված
Հանուն Հզոր Հայքի
Կարևորելով՝
- իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքները,
- դատական համակարգի անկախությունը,
- դատարանների նկատմամբ վստահության մակարդակը
Հիմք ընդունելով <<Արդարություն>> կուսակցության նախորդ բացասական գնահատականները ՀՀ Սահմանադրության ընդունման և փոփոխման հանրաքվեների, համապետական ընտրությունների վերաբերյալ, որով դրանք ճանաչվել են որպես ոչ ազատ, ոչ արդար, ոչ մրցակցային,
Նպատակ ունենալով նպաստել դատական համակարգի կայացման, անկախության, վստահության մակարդակի բարձրացման գործընթացներին,
Կոչ ենք անում
- Հնարավորություն ընձեռել համաժողովրդական հանրաքվեի ներկայացնել Նոր Սահմանադրության մեկից ավել տարբերակ,
- Իրականացնել նոր դատավորների ընտրություն՝ քանակը ավելացնելու նպատակով,
- Արագացնել գործող դատավորների բարեվարքության ստուգման գործընթացը,
- Բոլոր մակարդակներում (Առաջին ատյան, Վերաքննիչ, Վճռաբեկ, Սահմանադրական) գործող դատավարների վերընտրություն կամ վերանշանակում կատարել՝ անկախ ընտրության կամ նշանակման ժամկետներից,
- Նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո բոլոր ընտրովի և նրանց կողմից նշանակովի մարմինների պարտադիր վերընտրություն կազմակերպել անկախ նախկին ընտրության կամ նշանակման ժամկետներից։
<<Արդարություն>> կուսակցության քաղաքական խորհուրդ
06.02.2020թ.