Հայտարարություն
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված
Հանուն Հզոր Հայքի
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության Հոդված 2-ը,
Ճանաչելով բոլոր տեսակի քաղաքական և իրավական ճգնաժամերի լուծման գործում Քաղաքացիների կամքի գերակայությունը,
Համաժողովրդական կամքի արդյունքում կայացած հեղափոխությունը իր իմաստային ավարտին հասցնելու անհրաժեշտությունից դրդված,
Հավատարիմ մնալով հեղափոխության գործընթացներին աջակցելու մեր կամքին և գործողություններին,
Արձանագրելով մեր Կուսակցության որդեգրած քաղաքակությունը՝ իրականացնել Նոր Սահմանադրության մշակման և հանրաքվեով ընդունման գործընթաց,
Արձանագրելով, որ այս հանրաքվեն վերաբերվում է միայն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆԸ և չի ենթադրում ամբողջ Սահմանադրության լեգիտիմացում,
Ընդունելով 05.04.2020թ նշանակված հանրաքվեն որպես միջանկյալ լուծում հետագա ամբողջական փոփոխության կամ Նոր Սահմանադրության ընդունման ճանապարհին,
Նպատակ ունենալով նպաստել իշխանությունը ՀՀ Քաղաքացիներին վերադարձնելու գործընթացներին
<<Արդարություն>> կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է.
- Ակտիվ մասնակցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին՝ մոբիլիզացնելով իր մարդակային և գաղափարական ռեսուրսները հանրաքվեն դրական ավարտին հասցնելու համար,
- Նպաստել հեղափոխության կողմնակից բոլոր ուժերի համախմբվելուն և՛ այս հանրաքվեի քարոզարշավի, և՛ հետագա գործընթացների մշակման և համատեղ իրականացման գաղափարի շուրջ:
12.02.2020թ.