Զինանշան՝
Զարդանաշխ, որպես հայկական ավանդույթների, պատմության խորհրդանիշ,
Ծաղիկ, որպես սոցիալ-դեմոկրատիայի խորհրդանիշ,
Կշեռք, որպես Արդարության և Հավասարության խորհրդանիշ, Կարմիր գույն, որպես հայ ժողովրդի դարավոր պայքարի, ազատության և անկախության խորրհրդանիշ:
Մեր սկզբունքներն են
Ժողովրդավարություն
Մեզ համար ժողովրդավարություն նշանակում է
- օրենքի գերակայություն,
- խոսքի ազատություն,
- տեղեկատվություն եւ քննարկում,
- խտրականության դեմ պայքար,
- անձնական կյանքի գաղտնիության եւ մարդու արժանապատվության հարգանք:
Մենք անտարբերությունը համարում ենք կարևորագույն քաղաքական խնդիր և պատրաստ ենք առաջարկել քաղաքական ծրագրեր և լուծումներ դրա նվազեցման համար:
Մեր նպատակն է ժողովրդավարության խթանման եւ ժողովրդավարացման բոլոր ասպեկտներին աջակցելու միջոցով ամրապնդել ազատությունը, հավասարությունը, համերաշխությունը, արդարությունը եւ օրենքի գերակայությունը:
Մենք սկսել ենք «Իմ Պետությունը» նախաձեռնությունը, քննարկումներ ծավալելու եւ քաղաքացիների ձայնը լսելու, քաղաքացիներին ժողովրդավարական պետության կայացման գործին ներգրավելու համար:
Ազատություն
Ազատությունը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնական հասկացություն է:
Մենք պաշտպանում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար ազատությունները:
Մենք հավատում ենք ներառական, ազատ եւ բաց հասարակություններին:
Հավասարություն
Ոչ ոք չպետք է հետապնդվի ծագման, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառով:
Բոլոր քաղաքացիները պետք է ունենան հավասար իրավունքներ ու պարտականություններ: Հավասարությունը մեր արժեքների անկյունաքարն է եւ անհավասարության բոլոր ձեւերի դեմ պայքարը մնում է մեր քաղաքական գործողությունների գլխավոր նպատակը:
Տնտեսությունը միշտ պետք է ծառայի հասարակությանը և ոչ թե հակառակը:
Կանայք եւ տղամարդիկ, պետք է ունենան արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձով, այնպես որ մարդիկ կարողանան ապավինել իրենք իրենց:
Մեզ պետք են ավելի ուժեղ կանոններ, որոնք կերաշխավորեն հավասար վարձատրություն հավասար աշխատանքի դիմաց և արժանապատիվ նվազագույն աշխատավարձ:
Մենք պայքարում ենք, որպեսզի գենդերային անհավասար վարձատրությունները դառնան անցյալ, որպեսզի կանայք լիովին ներկայացվեն հասարակության բոլոր ոլորտներում եւ մակարդակներում:
Երիտասարդության համար աշխատատեղերի ստեղծումը անկյունաքարային մարտահրավեր է մեզ համար մեր երկարաժամկետ ծրագրերում և նախաձեռնություններում:
Մենք պայքարում ենք այնպիսի պետության համար, որը ոչ ոքի չի լքում:
Արժանապատիվ եկամուտը, որակյալ և հասանելի կրթությունը, բնակարանը, առողջապահութունը, երեխաների և ծերերի խնամքը, կենսաթոշակների համարժեքությունը հանդիսանում են մեր սոցիալական համակարգերի կարեւոր բաղադրիչներ:
Պետությունը պետք է աջակցի հարստության արդյունավետ և արդար բաշխման, բոլորի համար արդար հնարավորությունների ստեղծման գործում:
Տնտեսական ազատությունը չի կարող գերագնահատվել սոցիալական իրավունքների նկատմամբ:
Մենք պայքարում ենք մի պետության համար, որը հարգում է բոլորի իրավունքները:
Պետությունը պետք է ապահովի, որ բոլոր քաղաքացիները ապրեն օրենքի գերակայության ներքո, առանց ռասայի, կրոնի, էթնիկական ծագման, գենդերային, սեռական կողմնորոշման կամ որեւէ այլ հիմքի վրա որեւէ խտրականության:
Խաղաղություն
Կայուն եւ սոցիալական զարգացումը խաղաղության նոր անվանում է:
Խաղաղությունը համագործակցությունն է:
Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության ապահովմանը կարելի է հասնել միայն համագործակցության միջոցով:
Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը եւ օրենքի գերակայությունը հարգելը պետք է լինի մեր քաղաքականության կենտրոնում:
Արդարություն
Արդարությունը օրենքի գերակայությունն է
Մեր հիմնական մարտահրավերները մեր հիմնական արժեքները խթանելու եւ պահպանելու ազատության, անվտանգության եւ գաղտնիության միջեւ ճիշտ հավասարակշռության մեջ են:
Մենք հավատում ենք, որ պետությունը պետք է երաշխավորի բոլոր քաղաքացիների անվտանգությունը: