Հայտարարություն
Ներկա քաղաքական իրավիճակի մեր գնահատականը՝
- Անընդունելի ենք համարում զինված ուժերի խառնվելը ներքաղաքական գործընթացներին, անկախ պատճառներից,
- Բոլոր գործընթացները պետք է իրականացվեն միայն քաղաքական և իրավական ճանապարհներով,
- Բոլոր քաղաքական վերջնական խոսքի և որոշման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացուն:
Առաջարկվող լուծումները՝
- ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ ձևավորել Ազգային Խորհուրդ՝ խորհրդակցական մարմին, որի հիմնական գործառույթը պետք է լինի, հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելով, օրենսդրական փոփոխությունների մշակումն ու արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն անհրաժեշտ այլ քայլերի կազմակերպումը:
- ՀՀ Քաղաքացիների իրական կարծիքը իմանալու համար, գործող Վարչապետին և ԱԺ֊ին կոչ ենք անում կազմակերպել ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ:
«Արդարություն» կուսակցության
Քաղաքական խորհուրդ