Հայտարարություն
Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ ռազմավարության մասին
Կարևորելով պետական կառավարման համակարգում ռազմավարական պլանավորումը,
Անկախ այսօր առկա խնդիրներից, կառավարող ուժի նկատմամբ վերաբերմունքից, նախկինում տրված և առայժմ չկատարված խոստումներից՝ անհրաժեշտ ենք համարում համազգային քննարկմամբ նման ռազմավարության ընդունումը,
Մեր բոլոր հայտարարություններում, ծրագրերում և առաջարկներում առաջնորդվելով հստակ մշակված ու հասկանալի գաղափարների, տեսլականի, գործողությունների ներկայացման եղանակով,
Ծանոթանալով ՀՀ Վարչապետի կողմից ներկայացված Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ ռազմավարությանը՝
Ողջունում ենք
- Ռազմավարական մոտեցման որդեգրումը ՀՀ Կառավարության կողմից
- Ռազմավարությունը, որպես կենդանի փաստաթուղթ ընդունելը, ինչպես նաև առաջարկների և քննարկումների համար բաց լինելը,
Մեր պատրաստակամությունն ենք հայտնում ակտիվ մասնակցել Ռազմավարության քննարկումներին և հատկապես դրանից բխող մոտակա ժամանակահատվածում իրականացվելիք կոնկրետ գործողությունների պլանի մշակման աշխատանքներին: