Հայտարարություն
Կրթական բարեփոխումների մասին
Հանուն Հզոր Հայքի
Ցանկացած պետության համար առաջնային ու կարեւոր ոլորտ հանդիսացող կրթական համակարգը, միահամուռ ուժերով դինամիկ զարգանալու կարիք ունի, որ ենթադրում է ուժեղ պետական համակարգի ու մասնակցային մեխանիզմների առկայություն, ինչին հասնելու համար անհրաժեշտ են վերքաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն ոլորտում զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:
ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի երկրորդ մասում ամրագրված է, որ «հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»:
Աշխարհում էլ որ պետությունը, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, պիտի իր կրթական համակարգով դաստիարակի ու նոր սերունդներին փոխանցի մեր ազգային ինքնության, մշակույթի, հայ ոգու պատմության հիմքերը։ Հետևաբար, հայոց լեզվի և մեր ազգային ինքնության մշակութային տարբեր բաղադրիչների ուսուցումը և՛ դպրոցներում, և՛ բուհերում պետք է դառնա առաջնահերթություն մեր պետության համար։
Ունակ եւ ոլորտի արհեստավարժ կադրերին անտեսելու քաղաքականությունը, կրթության կառավարման ոլորտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն: Նման գործելակերպով ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի:
Գերբեռնված, բազմաբնույթ եւ բազմաթիվ գործառույթներով լիազորված նախարարությունը ակնհայտորեն ձախողում է իր հիմանական առաքելությունը:
«Արդարություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ փորձ է արվում առանց հիմնական շահառուների կարծիքը հաշվի առնելու, փոփոխել ու դրանով խաթարել կրթության ազգային հիմքերը, ամբողջականությունը, առանց որևէ ռացիոնալ տրամաբանության։ Այն, ակնհայտորեն հանգեցնելու է կրթության որակի անկման և, արդյունքում, ապազգային քաղաքացու՝ աշխարհաքաղաքացու ձևավորման։
Առաջարկում ենք
- Ձևավորել կրթական բարեփոխումների քննարկման և մշակման հատուկ մասնագիտական հանձնաժողով՝ ապահովելով լայն մասնակցություն:
- Կրթական բարեփոխումների նպատակ սահմանել կիրթ, հայրենասեր, բարոյական, ազնիվ, մասնագիտական բարձր որակներով, ազգային բարձր ինքնագիտակցությամբ, պետական մտածողությամբ առաջնորդվող Քաղաքացու դաստիարակումը:
Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգագործել աշխարհը փոխելու համար։
Հացից հետո ժողովրդի համար ամենակարևորը դպրոցն է։
<<Արդարություն>> կուսակցության
քաղաքական խորհուրդ