Հաշվի առնելով Արդարություն կուսակցության ծրագրում առկա Պետական կառավարման ոլորտին վերաբերվող առաջարկները,
Նպատակ ունենալով նպաստել Պետական մարմինների աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը,
Հանդես գալով որպես սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն կրող կուսակցություն,
Կոչ ենք անում
- Կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները իրականացնել առավել հրապարակային՝ ներգրավելով նաև արտախորհրդարանական ուժերին,
- Խիստ ուշադրություն դարձնել փոփոխությունների արդյունքում որևէ ոլորտի գործունեությանը վնաս չպատճառելու սկզբունքին,
- Փոփոխությունները իրականացնել ոչ թե ֆինանսական ծախսերը կրճատելու, այլ կառավարման որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
- Քննարկել նախարարությունների տեղափոխումը մարզեր,
- Հատուկ ուշադրություն դարձնել փոփոխությունների արդյունքում կրճատվող ՀՀ Քաղաքացիների սոցիալական պաշտպանության խնդիրներին,
Մեր պատրաստակամություն ենք հայտնում ակտիվ մասնակցել և ներկայացնել մեր կոնկրետ առաջարկությունները խնդրի լուծման ուղղությամբ:
Արդարություն կուսակցության
քաղաքական խորհուրդ
26.12.18թ