Առկա իրավիճակում շատ կարևոր է ՀՀ Քաղաքացիների անվտանգությունը ապահովելը և անվտանգության զգացողությունը բարձրացնելը:
Մասնագիտական ճիշտ նախագծված, կառուցված և կազմակերպված անվտանգության համակարգերը կնպաստեն սահմանամերձ համայնքների բնակիչների ապահովության և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Լայնամասշտաբ շինարարական և անհրաժեշտ այլ աշխատանքները կապահովեն նաև զգալի քանակի աշխատատեղեր և տնտեսական աշխուժություն հատկապես սահմանամերձ համայնքներում:
Հատուկ կահավորված և անհրաժեշտ զենքերով համալրված պաշտպանական համակարգերը, անցկացվելիք ռազմագիտական դասընթացներն ու մարզումները, զենքի առկայությունը և արագ հասանելիությունը կապահովեն անհրաժեշտ անվտանգության մակարդակը և վստահություն կներշնչեն ՀՀ բոլոր Քաղաքացիներին: