Նախապատերազմյան շրջանում ձևավորվել, և հետպատերազմյան շրջանում առանձնապես սրվել է նախկին և ներկա իշխանությունների գործունեության և նպատակների նկատմամբ խորը անվստահություն:
Ժողովուրդը կորցրել է իրականության գնահատականը, ինչը բերել է բոլորը բոլորի նկատմամբ անհանդուրժողականության, անվստահության և թշնամանքի: Դա հանդիսանում է քաղաքացիական պատերազմի եզրագիծ:
Եթե շուտափույթ չստեղծվի մի մարմին, որը կբարձրաձայնի այսօրվա խնդիրներն ու կառաջարկի կոնկրետ լուծումներ, շատ արագ կստեղծվեն տասնյակ մանր և մեծ խմբակցություններ, որոնք ժողովրդի անվան տակ կփորձեն առաջ մղել իրենց շահերը և ակտիվ պայքարել միմյանց դեմ, ինչն անխուսափելի կբերի քաղաքացիական պատերազմի:
Այդ գերվտանգի չեզոքացմանն է ուղղված <<Ազգային խորհրդի>> ստեղծումը:
Նպատակներ և խնդիրներ
- Ստեղծել հարթակ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն կարևորագույն հարցերի վերաբերյալ առաջարկներ,
- Հարթակում ներգրավել ներկայացուցիչներ հասարակության բոլոր շերտերից ու քաղաքական ուղղություններից, սփյուռքից,
- Կարևորագույն հարցերի քննարկումները անցկացնել համագործակցության և համերաշխության մթնոլորտում: