ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ կուսակցության քաղաքական խորհուրդը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժման և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացված փոփոխությունների օրակարգը և հայտարարում երկրում նոր հասարակական և քաղաքական իրողությունների հաստատմանը կուսակցության ակտիվորեն մասնակցության մասին:
Մենք հպարտությամբ կիսում ենք մեր ժողովրդի Հաղթանակը, միաժամանակ, վստահ լինելով, որ Նոր Հայաստանում բոլոր քաղաքացիները բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում ակտիվ ներգրավման գործուն հնարավորություն են ունենալու:
Արձանագրելով, որ նոր սերնդի՝ երիտասարդության արժեքային համակարգը, որը նախկինում տիրապետող էր միայն երիտասարդ սերնդի մակարդակում` համերաշխություն և հանդուրժողականություն, մեծ հավատ ապագայի նկատմամբ, փոփոխությունների ձգտում, հայրենասիրություն և օրինապահություն, արդեն համատարած է:
Հանդիսանալով հենց նոր սերնդի աշխարհայացքն ու գաղափարները ներկայացնող քաղաքական ուժ, որը տարբեր տարիներին մասնակցելով համապետական ընտրություններին ու քաղաքական այլ գործընթացների, հանդես է եկել հենց այդ դիրքերից,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Լիակատար համաձայնություն ու անվերապահ աջակցություն համազգային շարժման գաղափարներին ու սկզբունքներին,
Արդար Հայաստանի կերտման պատասխանատվության մեր բաժինը ստանձնելու պատրաստակամություն՝ առաջարկելով մեր գաղափարները, արդյունավետ կառավարման մեխանիզմների մասին մեր պատկերացումները և դրանք իրականացնելու կարողություն ունեցող մարդկային ռեսուրսները:
Կեցցե՛ Հայաստանի 4-րդ Հանրապետությունը:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ կուսակցության քաղաքական խորհուրդ
11/05/2018