ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
<<Արդարություն>> կուսակցության առաջարկությունը
Հանքերի շահագործման հիմնահարցի լուծումների վերաբերյալ
Աշխարհում գոյություն չունի բացարձակ անվտանգ հանք, բայց դրանք <<անրաժեշտ չարիք են>> ցանկացած պետության զարգացման համար: Վերջին ժամանակներում պատերազմների դրդապատճառները եղել են և կան բնական ռեսուրսները:
Այսօր պետությունները չեն կարող զարգանալ առանց բնական ռեսուրսների և դրանց արդյունավետ վերամշակման: Հանքարդյունաբերությունը առանց հետագա տեղական վերամշակման անօգուտ է պետության և ապագա սերունդների համար:
Հաշվի առնելով վերը շարադրյալը ՀՀ Օրենսդիր և Գործադիր մարմիններին Կոչ ենք անում
- Համապատասխան օրենքով նոր հանքերի շահագործում թույլատրել միայն տեղական վերամշակող սեփական արդյունաբերության առկայության պայմանով՝ արգելելով չվերամշակված հումքի արտահանումը: Տեղական վերամշակման պահանջի իմաստը կայանում է նրանում, որ այդ դեպքում պետության եկամուտները մի քանի անգամ ավելանում են, նաև աշխատատեղերի, տեխնոլոգիաների զարգացման, հարակից ոլորտների աշխուժացման տեսքով, որն էլ ապահովում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում բոլոր սերունդների համար:
- Գործող հանքերի անվտանգության բարձրացման նպատակով օրենսդրորեն խստացնել հանքերի և վերամշակող արտադրությունների նկատմամբ վերահսկողությունը:
- Բոլոր գործող հանքերի համար սահմանել ժամանակացույց անվտանգության բարձրակարգ ժամանակակից համակարգեր ներդնելու և վերամշակող արտադրությունները կազմակերպելու համար:
- Բոլոր գործող հանքերի համար, որոնց հումքը վերամշակելու արտադրություն Հայաստանը չունի, սահմանել գործունեության դադարեցման ժամանակացույց՝ հաշվի առնելով գործարարների և աշխատակիցների շահերը:
- Ընդունել օրենք, որով գործող հանքերի ղեկավար կազմը ընտանիքներով պարտադիր պետք է բնակվեն տվյալ հանքի ազդեցության գոտում գտնվող համայնքներում:
- Գործող հանքերի համար սահմանել հատուկ վճար, որը կուղղվի ՀՀ բոլոր բնակիչներին համապատասխան հիմնադրամի միջոցով:
- Բոլոր հանքերը շահագործող ընկերությունները պետք է լինեն Բաց Բաժնետիրական Ընկերություններ:
ՄԵՆՔ ՉԵՆՔ ԲՈՂՈՔՈՒՄ,
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ