Հաշվի առնելով Կառավարության ծրագրի կարևորությունը պետության կառավարման և զարգացման գործում,
Նպատակ ունենալով նպաստել առավել ժողովրդավարական, թափանցիկ, հաշվետվողական գործադիր մարմնի կայացմանը,
Արձանագրելով, որ չի եղել և չի լինի դեպք, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկի իր իսկ կողմից ձևավորած գործադիր մարմնի ծրագրին,
Ի նկատի ունենալով ընթացող քննարկումները՝
Առաջարկում ենք՝
- Համապատասխան Սահմանադրական և Օրենսդրական փոփոխությունների միջոցով Կառավարության ծրագրին տալ հստակ չափելի ու վերահսկելի չափորոշիչներ և պարտադիր ներկայացնելու պահանջ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների համար,
- Ծրագրի կատարման հաշվետվությունը լսել ԱԺ-ում յուրաքանչյուր տարի,
- Չկատարումը կամ թերի կատարումը դարձնել հիմք կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու համար…
<<Արդարություն>> կուսակցության
քաղաքական խորհուրդ
15.02.2019թ.