- Ընդհանուր դրույթներ
1.1 <<Արդարություն>> կուսակցությունը (այսուհետ Կուսակցություն, հապավումը ԱԿ) ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող, ինքնակառավարվող, ՀՀ Քաղաքացիների կամավորության սկզբունքով միավորված քաղաքական կազմակերպություն (Կուսակցություն) է:
1.2 Կուսակցության սկզբունքներն են՝
- Արդարությունը՝ որպես հնարավորությունների հավասարություն,
- Բարոյականությունը՝ որպես ցանկացած բնույթի գործունեության չափանիշ,
- Օրինականությունը՝ որպես քաղաքակիրթ հասարակության կայացման երաշխիք,
- Ժողովրդավարությունը՝ որպես բազմակարծության և խոսքի ազատության գրավական,
- Ազատությունը՝ որպես հասարակական կյանքի բոլոր ոլորտների զարգացման նախապայման,
- Ներսերնդային և միջսերնդային Համերաշխությունը,
- Քաղաքական և հասարակական Կայունությունը,
- Առաջընթացը՝ որպես համազգային բարեկեցության հասնելու միջոց:
1.3 Կուսակցության կառույցները գործում են կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքով:
1.4 Իր ծրագրային խնդիրներն իրագործելու նպատակով մասնակցում է ընտրություններին, օգտագործում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական պայքարի բոլոր ձևերը, օգտվում է զանգվածային լրատվության միջոցներից, համագործակցում պետական մարմինների, կուսակցությունների, հասարակական այլ կազմակերպությունների և անհատների հետ:
1.5 Կուսակցության անվանումն է՝ <<Արդարություն>> կուսակցություն, հապավումը ԱԿ:
1.6 Կուսակցությունը կարող է ունենալ խորհրդանշան, որը հաստատվում է Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից:
1.7 Կուսակցության իրավաբանական հասցեն՝
ք. Երևան, Մամիկոնյանց 58, բն 42, հեռ՝ +374 91 20 77 96