Ընտրության տեխնիկական նկարագիրը
- Ընտրությունը անցկացվում է հատուկ սարքերի միջոցով, որոնք ունեն մի քանի գործառույթ և միացված են մեկ ընդհանուր ցանցի մեջ, սարքերը տեղադրվում են հատուկ վայրերում և ապահովվում է նրանց շուրջը տեսանկարահանում:
- Սարքը մատնահետքի և ID քարտի միջոցով ստուգում է քվեարկողի իրավունքի փաստը՝ կա ցուցակում, այլ տեղ կամ օր չի քվեարկել և այլն: Նաև նկարում է ընտրողին՝ ֆիքսելով ընտրության օրն ու ժամը: Խնդիր հայտնաբերելու դեպքում տպում է թերթիկ նշելով խնդրի պատճառը: Խնդիր չլինելու դեպքում միացնում է քվեարկության էկրանը:
- Էկրանի վրա քվեարկության մասնակիցը ընտրում է իր ցանկացած կուսակցությունը և ևս մեկ անգամ ճշտող հարցից հետո հաստատում է իր ընտրությունը:
- Տպվում է ընտրության արդյունքով թերթիկ, որը ճիշտ լինելու դեպքում քվեարկողը այն տեղադրում է համապատասխան հատվածում, որտեղ թերթիկը սկանավորվում է և հայտնվում հատուկ արկղում: Թերթիկը չտեղադրելու դեպքում քվեարկությունը համարվում է չկայացած:
- Սկանավորված արդյունքը պահպանվում է ցանցից անկախ հատուկ հիշողության սարքում:
- Արդյունքների հրապարակման օրը հրապարակվում են ցանցով ստացված արդյունքները ըստ սարքերի, համեմատվում են առանձին սարքերից վերցված տվյալների հետ: Անհամապատասխանության դեպքում հատուկ հրապարակային պայմաններում կատարվում է տվյալ սարքում առկա թերթիկների հաշվարկ:
- Արդյունքում ունենում ենք բազմաստիճան պաշտպանված համակարգ, որը հնարավորություն է տալիս ստանալ վստահելի, պաշտպանված ընտրական մեխանիզմ: