ՎՎ։ ՎԵԹԻՆԳԸ ՎԱՐԻ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի քաղաքացու հարցը ՉՊԵՏՔ է դատի այն դատավորը, որն ունեզրկել է Հյուսիսային և Գլխավոր պողոտայի տեղահանվածներին։ Չպետք է դատի այն դատավորը, որը ծածկադմփոց է արել սպանված ու տանջահար արված զինվորների գործերը։ Չպետք է դատի այն դատավորը, որը Մարտի 1-ի գործով կայացրել է ապօրինի ու հանցավոր վճիռներ, որի արդյունքում հարյուրավոր անմեղ ցուցարարներ կամ ցույցի հետ կապ չունեցող մարդիկ հայտվել են բանտերում։ Այն դատավորը, որը թույլ է տվել կոծկել Մարտի 1-ի զոհերի սպանողների գործերը։
Այս դատավորների քանակը մոտավորապես 40-ի կարգի է, ու սրանք փչացնում են ամբողջ դատավորական կորպուսի հեղինակությունը, Հայաստանի դատարանի հեղինակությունը։
Երկու տարի առաջ Արդարադատության ոլորտի պատասխանատուները չսկսեցին վերապատրաստական աշխատանքները։ Հիմիկվա նախարարը իր նշանակման օրվանից չսկսեց վերապատրաստման աշխատանքները ու հիմա վարչապետին դեմ է տվել, որ չկա 244 նոր դատավոր։ Մեզ պետք էլ չի 244 նոր դատավոր։
Անգամ եթե հենց 244 դատավորի կարիք լիներ ու հենց 244 գործող դատավորն էլ հանցագործ լինեին։
Հայաստանի համար ո՞րն է լավ՝ մի քանի ամիս դատարան չունենա՞լ, թե՞ ունենալ հանցագործի կողմից կայացված վճիռ։
Մենք չենք հավատում ու չենք հավատալու այդ վճիռներին, քանի դեռ վերոնշյալ 40 ավազակները գտնվում են դատական իշխանությունում։ Մենք չենք կարող հավատալ ու չենք հավատում այդ դատավճիռների օրինականությանը։
Ուզում եմ բերել մի օրինակ՝ դատավորը եթե մասնակցել է Մարտի մեկի ապօրինի դատական ֆարսին ու դղյակներ չի գնել, մեծ կաշառքներ չի վերցրել, բայց ստիպված է եղել անել այդ չարիքը, քանի որ Ռոբը լծակներ կամ կոմպրոմատ է ունեցել դատավորի վրա։ Ու նա արել է այդ չարիքը։ Ու եթե Ռոբը շարունակաբար ունի այդ լծակներն ու կոմպրոմատը, ապա նա ոնց կարող է մնալ դատական համակարգում։ Ցավն այն է, որ այսպիսինների հարցը պարոն Բադասյանի կարգավորումները չեն լուծում։ Սրանք մնալու են ու Հայաստանի քաղաքացիներին լացացնեն, դատական համակարգը շարունակելու են այլանդակել։
Պետք չէ թացը չորի հետ խառնել և խնդիրը ներկայացնել ավելի մեծ՝ անհաղթահարելի, քանը իրականում կա։
Հայաստանցիները Ռոբի ժամանակներից սկսած, երբ լուսավոր օրվան հավատալն էր դժվար, կարողանում էին այդ անարդար ու անօրեն օրերին իրենց մեջ ուժ գտնել ու 15 տարուց ավել պայքար մղել ոստիկանական, քննչական ու դատավարական ատյանների հետ, հասնելով Մարդու իրավունքների եվոպական դատարան ու սպասել, սպասել, սպասել, թե ոնց են ալվինաները, գևորգկոստանյաներն ու արմենհարություննյաները արհեստական ձգձգելու և խոչընդոտներ հարուցելու արդարության ճանապարհին։ Հիմա այդ տասնյամյակների մղձավանջով անցնելու և արդարացման վճիռներ ստանալուց հետո նրանք կանգնել են երազած հեղափոխական ճանապարհով այս օրվան հասած իրենց պետության նույն իրենց ապօրինի վճիռը վճռած դատավորի առջև։
Այս ամենը պատկերացնում է երիտասարդ նախարարը։
Հիմա ավելի լավ չէ՞ր դատավոր չունենայինք, քան այս չար կարուսելին ռաստ գայինք։
Եթե մարդը քաղցկեղ ունի, ապա ուռուցքաբանը ամեն բջջի հետևից չի գնում, նա առաջնահերթ հեռացնում է ուռուցքը ու նոր քիմիական կամ ճառագայթային ներգործությամբ վերացնում է քաղցկեղի այլ բջիջները։
Խնդիրը 40 դատավորի հեռացման հարցը լուծելն է։ ՈՒռուցքը այդ 40 դատավորներն են։
Սա է խնդիրը։
Այն ինչ արվեց վեթինգի գործընթացի հետ՝ հեղափոխության դավաճանություն է։
Իսկապես հեղափոխական Հայաստանը այս խայտառակությունը կուլ տալ չի կարող։
Այդ 40 դատավորները պետք է լքեն համակարգը։
Առնվազն լքեն։
Արմեն Մարտիրոսյան, Անտարես