- Ընտրության արդյունքները ամփոփվում են եռամսյակը մեկ:
- Ընտրողը իր ընտրությունը կարող է կատարել ցանկացած օր, ցանկացած վայրից՝ անկախ գրանցման կամ բնակության հասցեից:
- Յուրաքանչյուր կուսակցություն քվեարկում է իր կողմից նշանակված ներկայացուցչի միջոցով ըստ ստացած ձայների քանակի:
- Կուսակությունը ցանկացած պահի կարող է փոխել իր քվեարկող ներկայացուցչին:
- Յուրաքանչյուր հարցի, օրենքի նախագծի քննարկման համար կուսակցությունը կարող է նշանակել առանձին ներկայացուցիչ:
- Անհրաժեշտ պաշտոններին թեկնածուներ առաջադրում է կուսակցությունը, որոնք ցանկացած պահի կարող են փոխվել ինչպես տվյալ կուսակցության կողմից, այնպես էլ եռամսյակը մեկ անցկացվող ընդհանուր քվեարկության արդյունքներով:
- Կուսակցությունը ֆինանսավորվում է ըստ ստացած ձայների քանակի, որից էլ կատարվում են անհրաժեշտ ծախսերը և ներկայացուցիչների վարձատրությունը:
- Պետական բյուջեյով ֆինանսավորվում է միայն ԱԺ նյութատեխնիկական ծախսերը և պարտադիր գործուղումները: