Ողջունելով անցկացված ընտրությունների ազատ և արդար ընթացքը,
Արձանագրելով առկա խնդիրները՝ կապված ընտրական օրենսգրքի թերությունների հետ,
Կարևորելով հետագայում ընտրությունների անցկացման ազատ, արդար, թափանցիկ, իրավահավասար սկզբունքները,
Կոչ ենք անում առաջնահերթ սկսել
- Սահմանադրական բարեփոխումներ
- Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ
- Հարկային օրենսգրքի բարեփոխումներ
- Արդարադատության համակարգի բարեփոխումներ
Շնորհավորում ենք բոլոր ԱԺ անցած կուսակցություններին և հայտնում ենք մեր համագործակցության պատրաստակամությունը:
Սկսում ենք քաղաքական հանդիպումների շարք բոլոր արտախորհրդարանական կուսակցությունների հետ համագործակցության ձևաչափի մշակման շուրջ՝ նպատակ ունենալով ակտիվ մասնակցություն ունենալ հետագա քաղաքական գործընթացներում:
Արդարություն կուսակցության քաղաքական խորհուրդ
13.12.2018